Հայաստանը պետք է դադարի անձնական շահերի երկիր լինելուց

«2018թ. դարձավ պատմական տարի, դասագրքերում այդ թիվը կներառվի որպես Հայաստանում արմատական փոփոխությունների տարի:

Վստահ եմ, որ շատ մասնագետներ կանխատեսում էին, որ այն տրամադրությունները, որ ձևավորվում էին տարիների ընթացքում, մի օր պայթելու են, դրա համար կային բոլոր նախադրյալները:

Չէինք տեսնում անձ, որը կկապիտալիզացներ և կստանձներ փոփոխությունների պատասխանատվությունը, և չէինք պատկերացնում, որ այդպես արագ կլինի զիջում»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Տիգրան Սահակյանը՝ հավելելով, որ ճիշտ տեղում, ճիշտ պահին հայտնվեց մի մարդ, որը վերցրեց պատասխանատվությունը, և ժողովուրդը գնաց նրա հետևից:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հեղափոխության ալիքը էսկալացիա ապրեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Նրա խոսքով՝ Ս. Սարգսյանը չցանկացավ գնալ ծայրահեղ քայլերի, որոնք կբերեին արյունահեղություն:

Տ. Սարգսյանը կարծիք հայտնեց, որ սոցիալական ցանցերը դարձան նախկին իշխանությունների կործանման պատճառը, իսկ ներկա իշխանություններին վտանգ է սպառնում փողոցներ փակելու «ավանդույթը». առիթ-անառիթ փողոց են փակում՝ ծայրահեղացնելով իրենց պահանջները և պայքարի այլ հարթակ չտեսնելով:

Ամեն գյուղում ամեն խնդրի հետ կապված փակվում է միջպետական ճանապարհը. դա պետք է կարգավորվի: Ժողովրդին մակերեսայնությունից պետք է բերենք խորության»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է ստեղծել հարթակներ, որտեղ մարդիկ կներկայացնեն իրենց առաջարկները, և դրանք չպետք է լինեն սոցցանցերը:

«Այս տարվա ընթացքում շատ լուրջ բաներ ենք ձեռք բերել, և հույս ունեմ՝ կլինենք լայնախոհ դրանք կապիտալիզացնելու համար»,- նշեց Տ. Սահակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է դադարի անձնական շահերի երկիր լինելուց:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 30 times, 1 visits today)