ԱՊՀ-ում, ինչպես տեսանք Հայաստանն աջակիցներ չունի, ոչ մի հարցում Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում չաջակցեցին Հայաստանի դիրքորոշմանը․Ալեքսանդր Ռար

«ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրը մնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության մարտահրավերներին:

Картинки по запросу Ալեքսանդր Ռար

Նա նշեց, որ ՀՀ նորընտիր իշխանությունների գերխնդիրը երկրի ներսում հայտարարված նպատակների իրագործումն է ժամանակին, քանի որ կա կառավարման փորձի բացակայություն, հանրային բավականին ուռճացված սպասելիքներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

Ըստ նրա՝ վերջին ամիսները ցույց տվեցին, որ այդ խնդրի իրագործումն այդքան էլ հեշտ չէ, սակայն իրավիճակն ըստ էության «փրկեց» քաղաքական գործընթացների ակտիվությունը, որոնց միջոցով հնարավոր եղավ երկարաձգել չբավարարվող սպասումները:

«Ընտրություններից հետո այլևս այլ իրավիճակ է, քանի որ հասարակությունը, որը փոփոխություն էր ցանկանում և հավատաց, որ դա լինելու է, մինչև վերջ կանգնեց այս գործընթացի թիկունքին:

Похожее изображение

Հակառակի ժամանակն է եկել: Ըստ էության, առաջին քայլը, որը  ՀՀ իշխանությունները փորձեցին հաջողությամբ պսակել, դա Ռուսաստանի հետ բնական գազի գնի շուրջ բանակցություններն էին, որը կարելի է որակել և՛ հաղթանակ, և՛ ձախողում, քանի որ Ռուսաստանի հետ բանակցություններում չհաջողվեց գազի գինը սահմանին պահպանել նույն գնով այն դեպքում, երբ հայտարարվում էր, որ այն պետք է իջնի, սակայն հաջողվեց դուստր կազմակերպության ծախսերի հաշվին չփոխել գազի գինը սպառողների համար, որը ձեռքբերում է, քանի որ շատ էր խոսվում այդ կազմակերպության կողմից սահմանի գնի ուռճացման մասին:

Այսինքն` Հայաստանը  ներքին խնդիրը փորձեց մասամբ լուծել, իսկ արտաքինը` ոչ: Բայց իշխանությունները փորձելու են չկորցնել հասարակության վստահությունը»,- ասաց նա:

Բացի ներքին խնդիրներից, Ռարի որակմամբ, քիչ չեն խնդիրները նաև արտաքին ոլորտում` Ռուսաստանի հետ հարաբերություններ, ԱՊՀ գոտում անհուսալի հարաբերություններ, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ դեռևս չհստակեցված օրակարգ, և, ամենակարևորը՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններ, որի վերաբերյալ ՀՀ իշխանության մոտեցումը կարող է փոխել ներկայումս ստեղծված հարաբերական հանգիստ իրավիճակը՝ շփման գծում սրելով այն, կամ կարգավորել հակամարտությունը, որը քիչ հավանական սցենար է թվում նաև այսօր:

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա խնդիրները շատ են, քանի որ, ինչպես երևում է, չի հաջողվել փոխադարձ վստահության վրա կառուցված հարաբերություններ հաստատել:

Похожее изображение

Գուցե պատճառը ՀՀ իշխանությունների ճկունության պակասն է: Բայց սա Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղությունն է, որից շատ բանէ կախված, քանի որ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր լծակները տարածաշրջանում:

Հասկանալի է նաև այն, որ նոր իշխանությունները ցանկանում են ավելի պակաս զիջումների դիմելով հարաբերվել Ռուսաստանի հետ, ներկայումս դա ոչ մի խնդիր դեռ չի լուծել, խնդիրներն ինչպես կային, այնպես էլ պահպանվել են` ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, գազի գինը և մի շարք այլ խնդիրներ:

Այստեղ անելիքները շատ են գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու և նոր էջից շարունակելու համար:

ԱՊՀ-ում, ինչպես տեսանք վերջին ամիսներին, Հայաստանն աջակիցներ չունի, ոչ մի հարցում Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում չաջակցեցին Հայաստանի դիրքորոշմանը, բացահայտվեց, որ թեժ քննարկումներ են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, այնինչ այդ պաշտոնը պատկանում էր Հայաստանին, և ըստ էության Հայաստանն այն կորցրեց:

ԵՄ-ի հետ հարաբերությունների գլխավոր մարմնավորումը ՀՀ-ԵՄ համաձայնագիրն է, որը բավականին դանդաղ է ներդրվում, այս ուղղությամբ համարյա որևէ նորություն չկա:

Похожее изображение

ԱՄՆ-ի` ևս, թեև կա տեսանելի հետաքրքրություն ԱՄՆ-ի կողմից, որը գուցե առարկայանա առաջիկայում:

Եվ գլխավոր խնդիրը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է, տարեվերջին լսեցինք ուշագրավ հայտարարություններ ադրբեջանական կողմից կարգավորման գործընթացի վերաբերյալ, հայկական կողմից չկա որևէ հստակ պարզաբանում, թե ինչ պայմանավորվածություններ կան կողմերի միջև, որքանով են դրանք լուրջ:

ՀՀ իշխանությունները կարևորում են  ներքին օրակարգը, սակայն արտաքինն ավելի կարևոր է, քանի որ առնչվում է անվտանգությանը, և հակամարտության գոտում խաղաղությունը փխրուն է»,- ասաց Ռարը:

168.am

(Visited 229 times, 1 visits today)