Բազում պետություններ և ազգեր զոհ են գնացել այդպիսի առաջընթացի․ Հայաստանի պարագայում դա ոչնչացման հիմքեր կարող է դնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

 Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ հիմնական փոփոխություններ բերեց2018 թվականը։

Картинки по запросу Հայկ Մարտիրոսյան

– Ամենահիմնական փոփոխությունը իշխանափոխությունն էր, որ մենք հեղափոխություն ենք անվանում, և հուսով ենք՝ լիակատար հեղափոխություն կդառնա: Դրան զուգահեռ և դրա արդյունքում տեղի ունեցավ նաև մենթալիտետային որոշակի շարժ:

Դրանում մեծ առաջընթաց կա, բայց և կա այդ առաջընթացում կորելու վտանգ: Հիմա ժամանակը չէ դրա մասին խոսելու, բայց եթե ազգայինը չդարձնենք կենտրոնական առանցք Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման՝ մեր առաջընթացը մեզ համար սպառնալիք կդառնա:

Բազում պետություններ և ազգեր զոհ են գնացել այդպիսի առաջընթացի: Հայաստանի պարագայում դա ոչնչացման հիմքեր կարող է դնել: Վստահ եմ, որ առաջիկայում այդ հարցն էլ կսկսի առավել լուրջ ընդունվել:

– Նոր տարին արտաքին քաղաքական ի՞նչ մարտահրավերներով ենքսկսում։

– Արտաքին քաղաքական ամենամեծ մարտահրավերները շարունակում են Հայաստանի ներսում մնալ: Ոչ թե թղթի վրա կամ ոչ թե գեղեցիկ խոսքերի մակարդակում, այլ իրական գաղափարական դաշտում արտաքին քաղաքական լուրջ հայեցակարգ մենք դեռևս չունենք:

Похожее изображение

Չունենք նաև որակյալ կադրերի քանակություն: Կան մի քանի եզակի լավ դիվանագետներ և միջազգային քաղաքականությունից հասկացող մասնագետներ, բայց ընդհանուր առմամբ վիճակը շարունակում է ողբալի մնալ: Շատերին թվում է, թե երկար տարիներ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքը կամ հին դիվանագետ լինելը արդեն ինքնըստինքյան դիվանագետ լինելու վկայություն է:

Շատերի հետ անձամբ շփվելով տարիներ շարունակ՝ տեսել և համոզվել եմ, որ հաճախ դա անգամ ճահճային մտածողության, կաղապարված և նեղ տեսահորիզոնի երաշխավոր կարող է լինել: Փոխարենը մեծամտությունն անսպառ է, որովհետև օտար պետություններում Հայաստանի բարձր ներկայացուցիչ լինելու կամ ԱԳՆ-ում բարձր պաշտոն ունենալու հանգամանքը շատերին ներշնչել է սեփական որակի սխալական ընկալում:

Արտաքին քաղաքականությունն իրականում պետք է ձևավորեն պատմաբանները, քաղաքագետները, սոցիոլոգները, արևելագետները, փիլիսոփաները և միջազգայնագետները: Եթե կա այդպիսի բարձրորակ մասնագետների դեֆիցիտ, չեն կարող լինել աշխարհում, տարածաշրջանում և առանձին երկրներում ընթացող խորքային, անտեսանելի գործընթացների ճիշտ ընկալում, գնահատում և արձագանքում:

Հետևաբար և՝ դրանց հետ կապված երկրի արտաքին քաղաքական հայեցակարգի ստեղծում և կիրառում: Այս առումով մենք շատ ենք կաղում, վտանգավորության աստիճանի շատ:

Նախկին ռեժիմը հատուկ նպատակով բուծել է միայն Վարդան Օսկանյանի և Էդուարդ Նալբանդյանի քիմքին հարմար և նրանց որակն ամենևին չգերազանցող մասնագետների, որոնք այսօր անգամ շարունակում են ոչ միայն պաշտոնավարել, այլև առավել բարձր պաշտոնների հավակնել: Սա խնդիր է, որ հասցեավորել է պետք:

Նոր Հայաստանում հնի կեղծ պսպղուն, բայց դատարկ կադրերը որևէ տեղ ընդհանրապես չպետք է ունենան: Էլ չխոսենք դրանց վերալեգիտիմացման և առաջտարման մասին:

Այո՛, կրկնեմ. կան թե՛ ԱԳՆ-ում պաշտոնավարող և թե՛ դրանից դուրս բարձրորակ մասնագետներ և հրաշալի, իսկական գործող և նախկին դիվանագետներ, բայց դրանք փոքրամասնություն են, վտանգավոր և քանակապես առավել նվազող փոքրամասնություն: Այս խնդիրն է, որ առայժմ անտեսված է և հրատապ լուծում է պահանջում:

-Եթե նախկինում ՌԴ-ի հետ ունեինք փաստացի վասալային հարաբերություններ, այսօր, նոր իշխանությունների գործոնով պայմանավորված, ավելի շատ խորը կասկածանքների հարաբերություններ են։ Ի՞նչ է պետք անել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

-Կարծում եմ՝ հարաբերությունները կկարգավորվեն: Դրան այլընտրանք չկա: Պաշտոնական Երևանը Մոսկվային գրգռող քայլեր չի անում: Անգամ անում է շատ բաներ, որոնք անհրաժեշտ չեն, բայց մեծ ժեստեր են Ռուսաստանի հանդեպ: Խնդիրը նրանում է, որ ինքնին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված է, որ Ռուսաստանում որոշ օղակներ կասկածամտորեն են վերաբերվում Երևանին և երբեմն անհասկանալի վարքագիծ են դրսևորում:

Բայց դա չի նշանակում թե Մոսկվայում Երևանին այլընտրանք ունեն: Որքան Մոսկվան է Երևանի համար կարևոր, նույնքան էլ՝ Երևանը Մոսկվայի: Չեմ կարծում, թե Ռուսաստանում այդ պարզ հաշվարկը որևէ մեկը չի գիտակցում: Հայ-ռուսական հարաբերություններում մտահոգիչ կնճիռներ կան, այո, դրանք չտեսնել այլևս չի կարելի:

Картинки по запросу Հայկ Մարտիրոսյան

Բայց դրանց չհարթման պատասխանատվության մի մասն էլ Երևանում է, որտեղ ոչ վճռական ներքին և արտաքին քաղաքականության դրսևորումներով դրսի ամենատարբեր ուժերի ամենատարբեր մոտեցումների համար հիմքեր են ստեղծվում:

 Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունըկատարյալ լեգիտիմ է։ Ի՞նչն է խանգարում կարգավորելու ներքին և արտաքին խնդիրները։

– Բազում հարցերում պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Նաև՝ ճշգրիտ աշխարհընկալման: Վերջիվերջո մասնագետների պակաս կա Հայաստանում, որը միշտ չէ, որ լրացվում է որակյալ կադրերով: Հետո հայկական մենթալիտետին ամեն դեպքում խորթ չեն բազում արևելյան մոտեցումներ, որոնց դրսևորումներն էլ հետագայում խնդրահարույց են դառնում:

Այո՛, իշխանությունը կատարելապես լեգիտիմ է, բայց միայն լեգիտիմությամբ որակ ապահովելը միշտ չէ, որ հնարավոր է: Լեգիտիմությունը գործի սկիզբն է միայն: Ընդամենը: Եվ եթե որակ չապահովվի, լեգիտիմությունն էլ կսկսի հետընթացի ենթարկվել, իսկ հետո կլինեն քաղաքական կորուստներ, որին ինչ-որ մի օր կհետևի իշխանության կորուստը:

Հուսանք, որ իշխող ուժն իր լեգիտիմությունը կօգտագործի որակյալ արդյունքներ ապահովելու համար: Տեսնում ենք, որ աշխատանք տարվում է: Ցանկություններն էլ բարի են, իսկ մղումները՝ ազնիվ: Խնդիրը սխալների որակի և քանակի մեջ է: Հուսանք, որ դրանք չեն լինի լուրջ և շատ: Ինչու հուսանք՝ որովհետև ձախողման արդյունքում ձախողվելու է նաև Հայաստանը: Իսկ դրա շռայլությունը թույլ տալ մենք մեզ չենք կարող:

Հուսանք , որ իշխող ուժն իր լեգիտիմությունը կօգտագործի որակյալ արդյունքներ ապահովելու համար: Տեսնում ենք, որ աշխատանք տարվում է: Ցանկություններն էլ բարի են, իսկ մղումները՝ ազնիվ: Խնդիրը սխալների որակի և քանակի մեջ է: Հուսանք, որ դրանք չեն լինի լուրջ և շատ: Ինչու հուսանք՝ որովհետև ձախողման արդյունքում ձախողվելու է նաև Հայաստանը: Իսկ դրա շռայլությունը թույլ տալ մենք մեզ չենք կարող:

Похожее изображение

– Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել նոր տարվանից։

– Հետհեղափոխական շրջաններում զարգացումները միշտ դինամիկ են լինում: Կարծում եմ՝ նոր տարում շատ բան կփոխվի: Դաշտը դեռ հեղեղված է փրփուրով և փոշով: Այդ ամենը կսկսի նստել, և իրերն ի հայտ կգան իրենց իրական տեսքով: Դա կլինի դրական զարգացում: Կարևորն այն է, որ երկիրը սկսի հունի մեջ մտնել և արդեն հաստատուն քայլերով բռնի որակական առաջընթացի ուղին: Ասեմ, որ դա անհնար կլինի առանց դատական համակարգի արմատական, կտրուկ և հեղափոխական փոփոխությունների:

Որքան հասկանում եմ՝ այս իշխանությունը նախընտրում է ոչ ռևոլյուցիոն, այլ էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհը: Ցավոք սրտի, նման ուղի է նախընտրում նաև խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը նույնպես: Հետևաբար սա ռիսկային հանգամանք է, որը կարող է լուրջ խնդիրներ հարուցել փոփոխությունների ճանապարհին:

Երբ ռևոլյուցիա նախաձեռնած ուժերը հանկարծ հառնում են որպես էվոլյուցիայի ջատագովներ, առաջին կորուստները հենց իրենք են ունենում: Հուսանք՝ պատմության դասերը կսկսեն հարգվել, և հուսանք, որ ժողովրդի՝ կտրուկ փոփոխություններ և երկաթե բռունցք կիրառելու պահանջը լսելի կդառնա թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը:

Իսկ այս ամենից զատ՝ նոր տարում, ինչպես և այսուհետ միշտ, յուրաքանչյուրս պետք է անի ամեն բան՝ ազնվորեն օգնելու Հայաստանին՝ մի կողմ դնելով անձնական շահերն ու շահագրգռությունները և մասնակցելով երկրի վերականգնմանը՝ նպաստելու Հայաստանի կայացմանը:

1in.am

(Visited 84 times, 1 visits today)