Չտա Աստված, որ պատմությունը կրկնվի․ Լուրջ, չափազանց լուրջ պետք է լինել, խաղարկվում է Հայաստանի պետականության լինելության հարցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Похожее изображение

Պարոն Հայրապետյան, ի՞նչ հիմնական փոփոխություններ բերեց2018 թվականը:

-2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունները բեկումնային էին մեր պատանի պետականության համար: Ժողովուրդը սկսեց վստահել ինքն իրեն, որի գագաթնակետը դարձավ իր վստահելի անհատականությանը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը:

2018-ին մենք դարձանք խորհրդարանական հանրապետություն, որի նախագահը՝ Արմեն Սարգսյանը, ևս ծանրակշիռ հույս է: Այս կարևոր փոփոխության հզորությունը մենք տեսնում ենք քաղաքացիների վարքում, քաղաքացիների կատարած համապետական ընտրություններում, որից հետ էինք վարժվել տասնամյակներից ի վեր: Մնում է 2019-ին այս դրական էներգիայի առարկայացումն ապահովել, որն առաջին հերթին կախված է մեր իշխանական էլիտայի իմաստնությունից:

Նոր տարին արտաքին քաղաքական ի՞նչ մարտահրավերներով ենքսկսում:

-Մեր շուրջն ամեն բան եռում է, և այդ եռքն առավել թնդանալու հակվածություն է դրսևորում. լուրջ իրադարձություններ են տեղի ունենում Պարսից ծոցում, Սիրիայից ամերիկյան զորքը դուրս է բերվում, և մեծանում է Ադրբեջանի ամենահավատարիմ դաշնակից Թուրքիայի տարածաշրջանային դերակատարումը, Սիրիայի հյուսիսի քրդերը թողնվում են դիպվածային քմահաճույքի, որին սահմանակից Արևմտահայաստանում ապրող նրանց բազմամիլիոն եղբայրները չեն կարող անտարբեր մնալ, Ղրիմի և Դոնբասի կնճիռներով պատված, միջին հեռահարության հրթիռների շուրջ պայմանագրից ԱՄՆ ելնելու սպառնալիքի ֆոնին տնտեսական աղետալի վիճակի սպասման դողէրոցքի մեջ հայտնվող Ռուսաստանը, բնականաբար, պետք է արագացնի Հարավային Կովկասում ամրանալու քայլերը:

Մենք հայտնվում ենք նախաալեքսանդրապոլյան պայմանագրի վիճակում: Չտա Աստված, որ պատմությունը կրկնվի, երբ փոխադարձ խաղերի միջոցով Ռուսաստանին և Թուրքիային հաջողվեց անիշխանական վիճակ ստեղծել Հայաստանում ու պարտադրել ոչ այնքան լեգիտիմ Ալեքսանդրապոլի պայմանագիր, իսկ հետո նույն պարտիան խաղարկելով՝ կնքեցին Մոսկվայի պայմանագիրը: Լուրջ, չափազանց լուրջ պետք է լինել, խաղարկվում է Հայաստանի պետականության լինելության հարցը:

Եթե նախկինում ՌԴի հետ ունեինք փաստացի վասալայինհարաբերություններայսօրնոր իշխանությունների գործոնովպայմանավորվածավելի շատ խորը կասկածանքներիհարաբերություններ ենԻ՞նչ պետք է անել հարաբերություններըկարգավորելու ուղղությամբ:

-Վստահ չեմ, թե կասկածանքներ կան նոր իշխանության հանդեպ: Կան ընդամենը շահեր. պարզապես Նիկոլ Փաշինյանը հայկական շահերն առավել վճռականորեն է հետապնդում, որը գուցե թե դուր չգա ռուսական ընդամենը միջին օղակների փտած կայսերականներին:

Անհրաժեշտ է արժանապատվության, սեփական շահի գիտակցման և դրա պաշտպանության վճռականության տեմպը չթուլացնել, երբեմն նույնիսկ՝ ատամ ցույց տալ:

Միայն այդ դեպքում է, որ Ռուսաստանը կդադարի Հայաստանն ու հայությունը դիտարկել որպես առևտրային մանրադրամ: Այսինքն՝ մեկ անգամ էլ երևի մեր լրագրողը պետք է ասի այն, ինչ Լավրովի հասցեին իրենց հեռուստատեսությամբ ասաց ադրբեջանցի լրագրողը, որից հետո ռուսական վերնախավն առավել ակնածանքով սկսեց վարվել Ադրբեջանի հետ:

Բայց մենք դեռ մշակութաբանական այդ մակարդակը չունենք, շփոթում ենք ինքնասիրությունն ու արժանապատվությունը, խորամանկությունն ու խելացիությունը. մենք արժեհամակարգային խնդիր ունենք լուծելու:

Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը կատարյալլեգիտիմ է: Ի՞նչն է խանգարում կարգավորելու ներքին և արտաքինխնդիրները:

-Ներքին և արտաքին խնդիրները կարգավորվում են. մի քիչ լավ, մի քիչ վատ, էական չէ: Ամբողջական ներդաշնեցման համար առաջին խանգարողը քիչ առաջ ասածս մեր արժեհամակարգային անկարգությունը, քաոսայնությունն է:

Պակաս խանգարող չէ նաև մեր գավառականությունը. վերջապես պետք է պետակա՛ն ազգ դառնալ: Երևի շատ չի ձգվի հետցնցումային, հետհեղափոխական այս խառնիճաղանջությունը, մանավանդ որ շատ ժամանակ չունենք վատնելու, մենք 20 տարուց ավելի մսխել ենք:

Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել նոր տարվանից:

-Դա շատ բարդ և բազմապլան հարց է: Մենք գլոբուսից դուրս չենք. մեզանում կատարվելիքները մի կողմից՝ զգալի մասով կախված են ընդհանուր համաշխարհային, մանավանդ տարածաշրջանային զարգացումներից, մյուս կողմից՝ արդյո՞ք մենք կլինենք բավարար չափով իդեալիստներ, կունենանք կամք, երազ, վճռականություն, թե՞ կշարունակենք բացարձակ պրագմատիզմի գերության մեջ խարխափել ու տանուլ տալ այն, ինչ կարծել ենք, թե ունենք:

Սա ևս արժեհամակարգայնության խնդիր է: Անձնապես ակնկալիքներս մեծ են, քանի որ ճանաչում եմ թե՛ պետության ղեկավարի անհատական որակները, թե՛ նրա հետ իշխանության եկած մի քանիսինը: Այդ որակը կարող է նույնիսկ միջազգային ոչ հայանպաստ պրոյեկտներ խափանել, ընդհուպ մինչև պատերազմի կանխում: 

Եթե թույլ կտաք, ասածս հիմնավորելու համար բերեմ մեկ առարկայական օրինակ. 1919 թվականին, երբ Հայաստանը խեղդվում էր տարբեր համաճարակների, սովահարության, մինչև վերջ ոչնչացված տնտեսության հետևանք քայքայվածության ճիրաններում, դեպի Հայաստան մեծ մտքերի ներգաղթ եղավ, ինչպիսին, ասենք, պայծառագույն Ալեքսանդր Թամանյանն էր, մինչդեռ 1970-ականների Հայաստանից, որի տնտեսությունն ու կենսամակարդակը բավականին բարձր դիրքերում էին, չկային սոված կամ գործազուրկ մարդիկ, կրթությունն ու առողջապահությունն անվճար էին, մարդիկ ելք էին փնտրում նույնիսկ Լիբանանի պես պատերազմի մեջ գտնվող երկրներ արտագաղթելու համար:

Վերջինի դեմն առնել չէին կարողանում այն ժամանակվա հանրապետության ղեկավարները, որքան էլ խորհրդահայ գրողների առաջնորդ լուսահոգի Վարգդես Պետրոսյանը վեպեր էր գրում ու բեմադրում, հեռուստատեսությամբ ներկայացումներ էին ցույց տալիս, մի խոսքով քարոզում էին անխափան (հիշեցի Ռուբեն Հախվերդյանի երգի տողը՝ «Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել, իմ ցլիկ»):

Կնշանակի սոցիալականից այն կողմ էլի մի բան կա, և այդ բանն ավելի կարևոր է: Վստահ եմ, որ նոր իշանության մեջ առնվազն Նիկոլ Փաշինյանը սա խորապես գիտակցում է ու զգում, մյուսների համար վկայել չեմ կարող:

Նոր տարվանից ոչ թե մտքերի ներգաղթ, այլ ասվածի բուն էությունն եմ ակնկալում, մնացյալը լռություն է:

(Visited 144 times, 1 visits today)