Ողբերգական դեպք. 12-ամյա թոռնիկը տան տանիքում հայտնաբերել է տատիկի կախված դին

Երեկ՝ հունվարի 5-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի տներից մեկում կնու դի կա կախված։

Картинки по запросу ինքնասպանություն

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված գյուղի տներից մեկի տանիքում պարանով կախված վիճակում հայտնաբերել են 74-ամյա Եվգենյա Փայտյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տատիկին տանիքում կախված հայտնաբերել է նրա 12-ամյա թոռնիկը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Մանրամասները՝ shamshyan.com-կայքում

galatv.am

(Visited 45 times, 1 visits today)