Ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսի լուրերով Արցախը միջազգային ասպարեզում վարկաբեկելը․․․

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։

Լուրը շատ տխրեցրեց, հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով , պահպանողական հասարակություն ունենք։

Картинки по запросу Ավետիք Իշխանյան

Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված, լուրը քարը քարի վրա չթողնող , միանգամայն համոզիչ հերքումը։

Եվ պատկերացրեք, հերքումն ինձ ավելի մտահոգեց։
Արդ, ո՞վ , կամ ովքե՞ր են այս կարգի վտանգավոր ապատեղեկատվության հեղինակները։

Ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսի լուրերով Արցախը միջազգային ասպարեզում վարկաբեկելը․․․

Անկեղծ կուզենամ, որ սույն ապատեղեկատվության մեջ որևէ միտում չլինի։
Հուսով եմ, որ մեր փառապանծ ԱԱԾ-ն կարճ ժամանակում կբացահայտի ապատեղեկատվության հեղինակներին»:

galatv.am

(Visited 28 times, 1 visits today)