Ապշերոնի խանի ձեռքերն են երկարել ու նրա ակնհայտ թիրախներից է Հայաստանի «թղթով» դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանում բան է եռում, որն արտացոլվելու է հայ-ղազախական հարաբերությունների վրա։

Կենցաղային հողի վրա կատարված մահացու ելքով կոնֆլիկտի ֆրեյմինգը ԶԼՄ-ներով արդեն մտահոգիչ պետք է լինի։

Այսպիսի կոնտեքստավորում տեղի է ունենում Ռուսաստանի կողմից (սովետ) միութենական պետություն ստեղծելու դիսկուրսի խորապատկերին, երբ այլ երկրներ էլ կարող են կրկնել Ուկրաինայի ճակատագիրը….

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Ապշերոնի խանի ձեռքերն են երկարել ու նրա ակնհայտ թիրախներից է Հայաստանի «թղթով» դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումը…

Արդեն տեսել եմ, որ Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը օպերատիվ արձագանքել է ու հայտարարություն է տարածել։

Պետք է օպերատիվ կապ լինի Հայաստանի ու Ղազախստանի կառավարությունների, նախագահների ու ԱԳՆ-ների միջև։

Միաժամանակ պետք է պարզվի, թե ովքեր, իսկ ավելի ստույգ՝ Ադրբեջանն ինչպես, ում միջոցով ու եղանակներով է փորձում ջրեր պղտորել։

Հ.Գ. Ռեպորտաժում հնչեցվող Լևոն Միրզայանը, որ ղազախների ճնշման մեջ դերակատարում է ունեցել, տեսնես կապ ունի՞ մոսկվայաբնակ տխրահռչակ Գևորգ Միրզայանի հետ։

Գիտեմ, որ սովետասեր ու բոլշևիկասեր այդ տհաճությունը Կենտրոնական Ասիայում է ծնվել։ Կարո՞ղ է պապը լինի…»:

mamul.amծ

(Visited 79 times, 1 visits today)