Նիկոլի կերտած խորհրդարանում Լեռնահայաստանը ներկայացված չէ և սյունեցու ձայնը,նրա հոգսերն ու խնդիրները լսելի չեն լինելու…

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 148485.jpg

«Փաստացի նոր խորհրդարանում Հայաստանի միակ հերոս քաղաք Կապանը պատգամավոր չունի, պատգամավոր չունի նաև Հայաստանի հարավային դարպաս Մեղրին, մեծ հաշվով նաև Գորիսը և եթե չլիներ Նաիրա Զոհրաբյանը՝ ով քաղաքական ֆիգուր է և քիչ, թե շատ փորձելու է սյունեցիների ձայնը բարձրացնել խորհրդարանում, կարող էինք վստահաբար նշել, որ Նիկոլի կերտած խորհրդարանում Լեռնահայաստանը ներկայացված չէ և սյունեցու ձայնը,նրա հոգսերն ու խնդիրները լսելի չեն լինելու…

Իմ Լեռնահայաստան, ես մանդատ չունեմ, բայց ունեմ կամք ու վճռականություն, սեր ու հավատանք՝ իմ Հայրենիքին ծառայելու և կարող եք համարել, որ ես Լեռնահայաստանի անմանդատ պատգամավորն եմ հայաստանյան քաղաքական կյանքում, ով բարձրաձայնելու է սյունեցու պրոբլեմներն ու խնդիրները և թույլ չի տալու, որ այլևս որևէ մեկը մտնի սյունեցու և իշխանության արանքը՝ փորձելով սեփական, անձնական կամ բիզնես շահերն առաջ մղել՝ ի հաշիվ Լեռնահայաստանի բարորության:

Ես ձեր կողքին եմ պետական մտածողությամբ ապրող իմ սյունեցիներ, կբարձրաձայնեմ ձեր բոլոր հարցերն ու խնդիրները և հիշեք, որ դեռ մենք մեր քայլն անելու ենք ձիով :

Փաստորեն Նիկոլը չներեց կապանցիների, բայց ոչինչ մենք կներենք իրեն …»

lurer.com

(Visited 21 times, 1 visits today)