Վերջ տվեք ձեզ վախեցնել, տեռորի ենթարկել հենց ձեր իսկ մտքերով. Դա սարսափելի կենսակերպ է

2017թ. օգոստոսի 30-ին Լուիզա Հեյը մահացավ 90 տարեկանում… Բայց նրա իմաստուն խորհուրդները դեռ ապրում ու աջակցում են մեզ:

Картинки по запросу Լուիզա Հեյ

1. Դադարեք քննադատել: Անհապաղ դադարեք դա անել: Քննադատությունը երբեք ոչ ոքի չի փոխում: Հրաժարվեք ինքներդ ձեզ քննադատելուց: Ընդունեք ձեզ հենց այնպիսին, ինչպիսին որ կաք:

Երբ դուք քննադատում եք ձեզ, ձեր փոփոխությունները նեգատիվ են դառնում: Երբ դուք հավանություն եք տալիս ինքներդ ձեզ, դուք փոխվում եք դեպի դրականը:

2. Վերջ տվեք ձեզ վախեցնել, տեռորի ենթարկել հենց ձեր իսկ մտքերով: Դա սարսափելի կենսակերպ է: Ձեզ համար այնպիսի կերպար գտեք, որը ձեզ է հաճելի, ու անհապաղ ձեզ վախեցնող մտքերից անցեք հաճելի մտքերին:

3. Մեծահոգի եղեք, բարի ու համբերատար: Մեծահոգի եղեք ինքներդ ձեր նկատմամբ: Բարի եղեք ձեր հանդեպ: Համբերատար եղեք, քանի որ դուք մտածողության նոր եղանակ եք յուրացնում: Ինքներդ ձեզ վերաբերվեք որպես իսկապես սիրելի մարդու:

4. Բարի եղեք ձեր գիտակցության հանդեպ: Սեփական անձն ատելը նշանակում է ատել սեփական մտքերը: Չարժե այդպես անել: Ավելի լավ է փոխել դրանք:

5. Գովեք ինքներդ ձեզ: Քննադատությունը քայքայում է ներքին ոգին: Գովեստն ամրապնդում է այն: Գովեք ինքներդ ձեզ, որքան հնարավոր է շատ: Ինքներդ ձեզ ասեք, թե որքան լավ եք դուք գլուխ հանում յուրաքանչյուր միջոցից:

6. Աջակցեք ձեզ: Գտեք ձեզ աջակցելու եղանակներ: Դիմեք ձեր ընկերներին ու թույլ տվեք նրանց օգնել ձեզ: Լիովին բնական է օգնություն խնդրել, երբ դուք դրա կարիքը ունեք:

7. Ձեր թերություններին սիրով վերաբերվեք: Գիտակցեք, որ դուք ինքներդ եք դրանք ստեղծել, որպեսզի բավարարեք ձեր որոշակի պահանջմունքները: Այժմ դուք ձեր պահանջմունքները բավարարելու նոր դրական եղանակներ եք փնտրում: Այնպես որ, նրբորեն ազատվեք վարքագծի հին բացասական կարծրատիպերից:

8. Հոգ տարեք ձեր մարմնի մասին: Սովորեք ճիշտ սնվել: Ինչ սնունդ է անհրաժեշտ ձեր մարմնին օպտիմալ էներգիայի ու կենսունակության պահպանման համար:

Կատարեք միայն այն ֆիզիկական վարժությունները, որոնք ձեզ հաճույք են պատճառում: Նրբորեն սիրեք ու հարգեք ձեր տաճարը, որում դուք ապրում եք:

9. Աշխատեք հայելու հետ: Հաճախ նայեք ձեր աչքերի մեջ: Ցույց տվեք ձեր նկատմամբ աճող սիրո զգացմունքները: Հայելու մեջ նայելով` ներեք ձեզ: Հայելու մեջ նայելով` խոսեք ձեր ծնողների հետ ու ներեք նրանց:

Հայելու մեջ նայելով` ինքներդ ձեզ գոնե մեկ անգամ ասեք. «Ես քեզ սիրում եմ: Ես իսկապես քեզ սիրում եմ»:

10. Արեք դա հենց հիմա: Մի սպասեք, որ ձեր գործերը կարգավորվեն, դուք նիհարեք, նոր աշխատանք գտնեք կամ նոր կապեր հաստատեք: Սկսեք հենց հիմա ու արեք ձեզնից կախված ամեն ինչ:

blognews.am

(Visited 70 times, 1 visits today)