Օպերացիա, որի մասին բազմաթիվ անգամներ գրվել և խոսվել է

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարի գաղտնիքները:

Նախարար Զաքիր Հասանովը, ում հրամանով ամիսներ առաջ ադրբեջանական մամուլը և ոչ միայն ադրբեջանականը ողողված էր Նախիջևանում տեղի ունեցող գործողությունների մասին կեղծ հոդվածներով, փորձում է գաղտնի պահել այդ գործողությունների մանրամասները:

Մասնավորապես ամփոփելով այդ թեման նա սահմանափակվում է միայն Իլհամ Ալիևի գնահատականը հայտնելուց:

Նախարարը հայտնում է, որ նախագահը բարձր է գնահատել Նախիջևանի ռազմական օպերացիան, սակայն ռազմական գաղտնիք է համարում դրա մասին առավել մանրամասն խոսելը: Հատկապես այն մասին, թե կոնկրետ ինչի հիման վրա է նախագահի կողմից տրվել այդ բարձր գնահատականը:

Ամեն անգամ չնչին գործողության դեպքում այդ ամենը տարբեր խողովակներով պտտող նախարարը հանկարծ հիշել է ռազմական գաղտնիքների մասին:

Սեփական տրամադրության տակ մի քանի լրատվականներ պահող գեներալը, ով իր տեղեկատվական զինանոցով հավասարովում է նախագահին, հանկարծ Նախիջևանի համար կարևոր նշանակություն ունեցող օպերացիայի մասին գերադասում է լռել:

Օպերացիա, որի մասին բազմաթիվ անգամներ գրվել և խոսվել է:

Զաքիր Հասանովը լինելով նշված օպերացիայի ու դրա ձախողման հիմնական մեղավորը և հանդիսանալով տեղեկատվական միակ աղբյուրը, իր այս գաղտնիքներով և լռություն պահպանելով ավելի շատ բան է բացահայտում այդ օրերի մասին, քան այս ամիսների ընթացքում փորձ էր արվում ներկայացնել մեզ:

Ափսոս մեկը չի եղել հարցնի, թե ինչու այդ 11 հազար իբր գրաված տարածքում, նախարարը այս անգամ էլ սովորույթի համաձայն տորթ չկտրեց ու դա չգովազդվեց»:

mamul.am

(Visited 34 times, 1 visits today)