Ոմանք ասում են՝ լավ, ի՞նչ է փոխվել որ․ բայց սա այն դեպքերից է , երբ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով 2018 թվականը նշեց.

Похожее изображение

«Այնպիսի տարի էր, որ ոսկե տառերով գրվելու է Հայաստանի, հայ ժողովրդի պատմության տարեգրքում։

Նախ՝ շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցան՝ շատերի համար անսպասելի։

Դրանք ոչ միայն փոխելու են հանրային կյանքի փիլիսոփայությունը, այլ ազդելու են տարածաշրջանի վրա, միջազգային քաղաքականության մեջ լուրջ ազդեցություն են թողնելու»։

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ պատահական չէ, որ «The Economist»-ը Հայաստանը դիտարկել է որպես տարվա պետություն.

Похожее изображение

«Մենք կտեսնենք, որ այլ կազմակերպություններ ևս կանդրադառնան մեր հեղափոխությանը։

Չնայած ոմանք ասում են՝ լավ, ի՞նչ է փոխվել որ, ոմանք նույնիսկ ասում են, որ իրական հեղափոխություն էլ չի եղել, բայց սա այն դեպքերից է , երբ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ հանրության մեծամասնության մասնակցությամբ»։

Նրա խոսքերով՝ մարդիկ ցանկացել են իրական դեմոկրատական փոփոխություններ և կարողացել են իրենց կամքը թելադրել, վերջ տալ նախկին ավտորիտար, կիսաօլիգարխիկ ռեժիմին.

«Դա հակադեմոկրատական ռեժիմ էր, հիմնական ձեռքբերումն այն էր, որ մարդիկ սկսել են հավատալ իրենց սեփական ուժերին և այդ հավատքը երբեք չեն կարողանա կորցնել»,-եզրափակեց Վարդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

1in.am

(Visited 105 times, 1 visits today)