Նոր կառավարությանն էլ ասում եմ՝ հերիք է ներքին թշնամիներ փնտրեք. ինչքան թշնամի փնտրեցիք, հերիք էր, գործ արեք

«Նոր տարին միշտ դիմավորում ենք ավանդական ձևով. ես հայ քրիստոնյա եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ Լոռիում, իր մեծ ընտանիքի հետ է դիմավորել Ամանորը։

Էդուարդ Շարմազանովի համար մեծ խորհուրդ ունի Սուրբ Ծնունդը.

«Գլխավոր տոնը ոչ թե Նոր տարին է, այլ Սուրբ Ծնունդը, որը վերածնունդ է, մեղքերի թողություն, չարի պարտություն, բարու հաղթանակ, լույսի հաղթանակ է, նոր հույսեր, սեր ու նոր կյանք է։

Նոր տարին ընտանեկան տոն է, երեխաների համար ուրախ օր է։ Մարդիկ այցելում են իրար, հաց են կիսում իրար հետ։

Այս թվային դարաշրջանում, երբ բոլորն իրար հետ հեռախոսով են շփվում, այդ օրը մարդիկ իրար տեսնում են, խոսում են, մեկը մյուսին շնորհավորում է։ Դա էլ է նոր սկիզբ»։

Շարմազանովը շնորհավորեց հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը. «Բոլորին մաղթում եմ առողջություն, սեր, համերաշխություն, խաղաղություն, թող չատեն իրար, գործ անեն։

RA NA Deputy Chairman Eduard Sharmazanov gives a press conference in the National Press Club

Մեր նոր կառավարությանն էլ ասում եմ՝ հերիք է ներքին թշնամիներ փնտրեք. 2018թ. ինչքան թշնամի փնտրեցիք, հերիք էր, գործ արեք։

Զանգ կախելու ժամանակն է. գործ արեք, տեսնենք՝ ինչ եք անում։ Տվել ենք այդ հնարավորությունը, չէ՞, ամեն ինչ էլ արեցիք, որ խորհրդարանում չլինենք, հիմա խորհրդարանում չենք։

Բայց ասեմ, որ այս տարի ավելի պակաս չենք խոսելու, ավելի շատ ենք խոսելու, խնդիրները հստակ ներկայացնելու ենք»։

168.am

(Visited 42 times, 1 visits today)