Դեմիրճյանը ժամանակին ասաց, Ղարաբաղը ջեբումս չէ. Կարծում եմ, որ այն իր չափերով չի տեղավորվի Նիկոլի գրպանում…

Արձակագիր Լեւոն Ջավախյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես միայն և միայն մի բանից եմ վախենում, Աստված ոչ անի Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհին որդեգրի Լևոն Տեր֊Պետրոսյանի գաղափարաբանությունը։

Ալիևն էլ է երկու բանից խոսում՝ Ղարաբաղի ստատուսից և Ղարաբաղի անվտանգությունից։

Էդ առումով մեր արտգործարարի պնդումները ոչնչով չի տարբերվում Ալիևից, դեռ ավելին, նա համառորեն, ոչ մի կերպ չօգտագործեց ինքնորոշում բառը։

Картинки по запросу լեւոն ջավախյան

Միայն ստատուս և անվտանգություն, որին կողմ է նաև Ալիևը։

Զգացվում էր, որ դրանց պարզաբանման համար անկանխատեսելի Պետրոս Ղազարյանին հրահանգված էր բացահայտմանը միտված հարցեր չտալ։

Ի՞նչ կախարդական բառ էր վերելակի մեջ Նիկոլն ասել Ալիևին, որից այդքան ոգևորվել էր ադրբեջանական բռնակալը։

Իրավիճակ է փոխվել, աջ ու ձախ աչքալուսանք է տալիս Իլհամը։ Հետաքրքիր է, Նիկոլի բերանով այդ ինչ կախաչդական բառ է վերհանել վերելակը։

Մինչդեռ, կարծես թե վերելակը ցած էր իջնում… Դեմիրճյանը ժամանակին ասաց, Ղարաբաղը ջեբումս չէ… Կարծում եմ, որ այն իր չափերով չի տեղավորվի Նիկոլի գրպանում…

Ուրեմն ո՞րն է Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհը… Կարծում եմ, որ առայժմ հարցի լուծումը չլուծման մեջ է…»:

lurer.com

(Visited 88 times, 1 visits today)