Ահա այն գլխավորը, որ պետք է իմանալ գազի թեմայից

Գազի թեմայի շուրջ, սթափների համար:
Վերջին օրերին ինչ կարծիք ասես չլսեցինք գազի ու Գազպրոմի մասին: Ի՞նչումն է հարցը:

Похожее изображение

Գազի սակագնի թանկ ու էժանից Հայաստանում էական բան չի փոխվելու, մենք նույնիսկ գազ սպառող արդյունաբերություն չունենք, հարցը լրիվ այլ է:

Համաշխարհային գազի պաշարներով ամենահարուստ երկիրը Ռուսաստանն է, երկրորդ տեղում մեր հարևան Իրանը: Իրան-Հայաստան գազամուղը իրանական կոմից ՀՀ սահմանին է հասցվել 1500մմ տրամագծի խողովակներով, ՀՀ սահմանից այն շարունակվեց 800 մմ խողովակաշարով, ինչը թույլ չի տալիս այդ խողովակաշարը դարձնել տարանցիկ, շարունակել Վրաստան, հետո Սև ծովով դեպի Եվրոպա:

Ահա այն ԳԼԽԱՎՈՐԸ, որ պետք է իմանալ գազի թեմայից:

Ժամանակին Գազպրոմը շատ «նուրբ» ներխուժեց Իրան-Հայաստան գազամուղի պռոյեկտ, իրականացրեց դրա կառուցման աշխատանքները, չնայած պարսիկները պատրաստ էին իրենց հաշվին խողովակաշարը հասցնել մինչև Վրացական սահման(կարծում եմ, նաև Եվրոպա):

Картинки по запросу գԱԶ

Քոչարյանը չդիմացավ ռուսական ճնշումներին, քիչ էր 800 մմ տրամագծով խողովակաշարը, մի բան էլ այն 30 միլյոն դոլլարով(գազի դիմաց, ոչ թե քեշով) հետո տրվեց Գազպրոմին, մինչ այդ պատկանում էր ՀԷՑ ին:

Ահա Քոչարյանի ամենա մեծ սխալը: Պետք է խոստովանել, որ դա բարդ խնդիր էր, այդ ժամանակ Ռուսաստանի դիրքերը ուժեղանում էին, Հայաստանում նոր նոր վիճակը կայունանում էր, քաղաքական հենարան չկար, կամք չկար:

Հարցի լրջությունը պատկերացնելու համար, հիշենք ինչից սկսվեց Ուկրաինական պատերազմը,հենց Եվրոպա գնացող գազատարի պատճառով: Մնացած պատճառները կեղծ են: Ուկրաինական գազատարով Եվրոպա էր հասնում ռուսական գազի զգալի մասը:

Պատերազմին զուգահեռ, Ռուսաստանը այլնտրանքային ուղիներ ունենալու վրա մեծ գործ արեց և անում է: Կառուցվեց «Կապույտ հոսք» խողովակաշարը Սև ծովով դեպի Թուրքիա, սկսվել է «Թուրքական հոսք» գազամուղի շինարարությունը կրկին Սև ծովի հատակով:

Картинки по запросу գԱԶ

Գործարկվեց Բալթիկ ծովի հատակով «Հյուսիսային հոսք» գազատարը, այժմ կառուցվում է «Հյուսիսային հոսք 2» ը , մինչև Գերմանիա, իսկ Գերմանիան Եվրոպայի ամենա խոշոր գազ օգտագործողն է:

Այս հարցում Գերմանիան չնկրկեց տարբեր, հատկապես ԱՄՆ և ճնշումների առաջ, դա գերմանական տնտեսության անվտանգության հարցն է: Որևե երկրից կախում չունենալով, Ռուսաստանից գազը ուղիղ Գերմանիա է հասնելու:
Վերադառնանք մեր տարածաշրջան:

Իրանական գազը Եվրոպա հասցնելու ամենա լավ ճանապրհը թերևս անցնում է Հայաստանով և Վրաստանով: Թե Իրանին, թե Եվրոպային ձեռնատու չէ խոշոր գազատար անցկացնել Թուրքիայով, հետագայում նրանից կախում չունենալու համար: Նույն կերպ ձեռնատու չէ Ադրբեջանին ներգրավել այդ ծրագրի մեջ, քանի որ Ադրբեջանը հակաիրանական պլացդարմ է:

Գազը շատ լուրջ գործոն է, նույնիսկ Սիրիական պատերազմի պատճառներից մեկը նշվում է Քաթարից Եվրոպա գազը հասցնելու ծրագրը:

Այժմ բարդությունը կայանում է նրանում, որ ԱՄՆ նախկինի պես շահագրգիռ չէ ԵՄ ուժեղացման հարցում, ԵՄ ն լուրջ խնդիրների մեջ է, կա փլուզման վտանգ, Գերմանիան ուզում է իր խնդիրները առանց Ռուսաստանի հետ հակադրվելու լուծել:

Картинки по запросу գԱԶ

Իրան-Եվրոպա գազատարը նաև դաշնակիցներ է դարձնում Թուրքիային, Ռուսաստանին ու Ադրբեջանին, և ամենա կարևորը Իսրաելին: Կարծեցյալ Ռուս-Իրանական դաշինքը ձևական բնույթ ունի, մեկ վարկյանում կփլվի:

Հայաստանի համար այդ գազատարը կարող է դառնալ փրկարար օղակ, թե տնտեսական, թե քաղաքական ու անվտանգության առումներով: Հարկավոր է հայկական ուժերի գերլարում, բոլոր ուղղություններով: Այս հարցում ոչ ոք զիջման չի գնալու, ոչ ոքի չեն խնայելու:

Ժամանակին հզոր խաղաքարտը կոպեկներով տանուլ տվեցինք, ոչ Իրանական գազը տեսանք, ոչ էլ ռուսական լուրջ փոխհատուցումը: Կարևոր է նորից չկրկնել այդ սխալը…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Ara.ArAya.3/posts/10210726849162366?notif_id=1546501188161639¬if_t=close_friend_activity&ref=notif

blognews.am

(Visited 50 times, 1 visits today)