«Հայ ժողովուրդը փաստացի 22 տարի զրկված է եղել իշխանության կրողը լինելու իր սահմանադրական իրավունքից»

«Առաջին լրատվական»-ը հեղափոխական, թավշյա տարին ամփոփում է փորձագետ, քաղաքագետ Վլադ Հովհաննիսյանի հետ:

Մեր զրուցակիցը տեղի ունեցած հեղափոխությունը համարում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի և հասարակության սահմանադրական իրավունքի իրացում.

«Հայ ժողովուրդը փաստացի 22 տարի զրկված է եղել իշխանության կրողը լինելու իր սահմանադրական իրավունքից»:

Փորձագետը անցնող տարվա կարևոր առանձնահատկություն է համարում նաև վերջին 27 տարվա մեջ առաջին անգամ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Մեր զրուցակցի խոսքով, սակայն, հեղափոխությունը շարունակական գործընթաց է, և այն դեռ ամբողջովին տեղի չի ունեցել. «Ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրվեն»:

Վլադ Հովհաննիսյանը կարծում է, որ Ազգային ժողովի առաջին քայլը պետք է լինի նոր Սահմանադրության ընդունումը, որի միջոցով հասարակությունը ավելի գործուն մեխանիզմներով պետք է հնարավորություն ունենա մասնակցելու պետական կառավարմանը.

«Նոր Հայաստանը պետք է կառուցվի նոր Սահմանադրությամբ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 46 times, 1 visits today)