Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնալու դրան, և լինելու են ճնշումներ ու դժվարություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, 2019 թվականին ինչ սպասելիքներ կան Արցախիխնդրի կարգավորման հետ կապվածառհասարակ ի՞նչ ակնկալիքներկան նոր տարուց:

-Արցախի հարցում լինելու են արտաքին ճնշումներ, հատկապես Մինսկի խմբի համանախագահների կողմից, որովհետև Հայաստանում թավշյա հեղափոխությամբ ժողովուրդը մերժեց նախորդ ռեժիմին, որի պատճառներից մեկն էլ նրանց կողմից Արցախի հողերի հանձնման վերաբերյալ ստորագրած փաստաթղթերն էին:

Ցավոք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտպանելու է հին իշխանությունների գիծը արտաքին քաղաքականության մեջ, իսկ այդ դեպքում իրեն պարտադրելու են, թե՝ եթե շարունակելու ես, ուրեմն Արցախի հարցում զիջողականությունը և հանձնումը պետք է շարունակես:

Այսինքն՝ հնարավոր տարբերակ է, որ պետք է ստիպեն նրան: Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնալու դրան, և լինելու են ճնշումներ ու դժվարություններ:

Картинки по запросу վահան բադասյան

Մենք պետք է պատրաստ լինենք, որպես այլընտրանքային ուժ հանդես գալու: Այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի. հին ուժերը թալանչի են՝ ՀՀԿ-ն, նաև Արցախում գործող իշխանական կուսակցությունները, որոնք սպասարկել են ՀՀԿ-ին:

Ուստի նրանք չեն կարող այլևս վերադառնալ ու ասել՝ մենք ժողովրդի կողքին կանգնած ենք:

ԱԺ ընտրություններում տեսանք, որ քաղաքական դաշտում ազգային ուժերը տեղ չգտան խորհրդարանում, և մենք, որպես ազգային ուժ, զգում ենք մեր պատասխանատվությունը, որ պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, այնպիսի գաղափարախոսություն առաջ տանենք, որ լինենք մեզ վրա ճնշումներ բանեցնող միջազգային ուժերին ընդդիմացող ազգային ուժերից մեկը:

Այսինքն` մենք պետք է ՀՀ կառավարությանը մենակ չթողնենք այդ մարտահրավերների դիմաց: Իսկ 2019-ին հաստատ լինելու են այդ ճնշումները:

Իսկ որքանո՞վ իշխանությունները կկարողանան արդարացնելհասարակության սպասելիքները:

-Եթե թավշյա հեղափոխությամբ ձևավորված իշխանությունները հասարակության ակնկալիքը չեն կատարել, այսինքն` քաղաքական գնահատական չեն տվել նախորդ իշխանությունների կատարած հանցագործություններին, ապա դժվար է լինելու:

Հեղափոխությունից հետո արդեն որոշ ձեռքբերումներ կան, բայց չի բացառվում, որ լինեն նաև ձախողումներ:

Картинки по запросу վահան բադասյան

Ձեր կարծիքով՝ 2019-ին ներդրումային դաշտը որքանո՞վկբարելավվիարդյո՞ք խոստացած ներդրումների հոսքըիրականություն կդառնա:

-Կառավարությունը չպետք է իր հույսը դնի դրսի ներդրումների վրա: Պետք է կառավարությունը ինքը միջոցներ հայթայթի ու ներդրումներ կատարի:

Պետք է վարել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ իր համար անհրաժեշտ ուղղությունները զարգացնի՝ թեթև արդյունաբերություն, վերամշակման ուղղությունները, և կամաց-կամաց հասնել ծանր արդյունաբերությանը:

Խնդիրն այն է, որ կառավարությունը դեռևս չի հրապարակել իր ծրագիրը:

1in.am

(Visited 227 times, 1 visits today)