Եղբայր ջան, ո՞րն է քո փոփոխությունը վերջին յոթ ամսվա ընթացքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ 

Похожее изображение

– Պարոն Բաբայան, 2018 թվականը մենք ամփոփեցինք կարևոր իրադարձություններով՝ հեղափոխություն, ապա ընտրություններ։2019թ.ին արդյոք այն ահռելի սպասումներըոր հասարակությունըունի, արդարանալո՞ւ են։

– Կա մի պատմություն: Աշակերտը հարցնում է ուսուցչին՝ երկար պետք է սպասե՞նք փոփոխությունների, ուսուցիչը ասում է՝ եթե պետք է սպասեք, ապա շատ երկար: Չի կարելի սպասել, պետք է գործել:

Ես քսան տարի շարունակ զբաղվում եմ թատրոնով, քսան տարվա այս դաժան, բռնապետական ժամանակահատվածում եթե ես սպասեի, չգործեի 20 տարի, ի՞նչ կլիներ այսօրվա արդյունքը:

Ես կարծում եմ՝ այն, ինչ կատարվեց ապրիլ-մայիս ամիսներին, ազատագրում էր. եկեք ազատագրվենք, մտքով ազատագրվենք, հոգով ազատագրվենք, ոչ մի նորի դեմը չառնենք, փորձենք վերջիվերջո մեր տեղը գտնել այս աշխարհում։

Առավել ևս, որ ի սկզբանե մենք մեր տեղը գիտենք, մեզ պետք չէ գնալ Եվրոպա, Եվրոպան կգա այստեղ, երբ դադարենք խոզի պես ապրելուց։ Եվրոպան  ոչ թե սահմաններ բացելով է գալիս, այլ գալիս է քո ներսից։

Похожее изображение

Տեսնես մարդուն՝ կժպտա՞ս, կբարևե՞ս հարևանին, լավ է, չե՞ս նետի ծխախոտդ, կփորձե՞ս աջակցել մշակույթին, ատամներդ կլվանա՞ս. դա Եվրոպա է:

– Ամեն դեպքում տրվել են խոստումներպետք է դրանք կյանքի կոչել:

– Դե գոնե մի մասը: Նախընտրական շրջանում բոլոր երկրներում այնքան խոստումներ են տրվում, Միացյալ Նահանգների ամեն մի նախագահ խոստանում է ճանաչել Ցեղասպանությունը. ես, ճիշտն ասած, այդքան այդ խոստումներով չեմ ապրում, ես ապրում եմ լայն հնարավորություններով. տվեք յուրաքանչյուր անհատի հնարավորություններ արտահայտելու, ցուցադրելու իր աշխատասիրությունը, տաղանդը, մի խանգարեք, տվեք հնարավորություն և պահանջեք:

Ասեք՝ քեզ տրված են այսպիսի հնարավորություններ, ինչի՞ ես ձեռքերդ ծալած նստել ու ասում՝ ե՞րբ պիտի բոլորի գողացած փողերը վերցնեք ու բաժանեք մեր մեջ:

Եվ հիմնականում դա պահանջում են նրանք, որոնք մատը մատին չեն խփում, ասում են՝ ո՞ւր են մեր փողերը:

Картинки по запросу Ռուբեն Բաբայան

Դու փո՞ղ ես աշխատել, որ ասում ես՝ ո՞ւր են մեր փողերը: Սա շատ վտանգավոր բան է: Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ, որը տեղի ունեցավ Ռուսաստանում 1917-ին, հասարակությունը մտածում էր՝ հիմա բոլորի  անարդար վաստակած փողերը կխլեն, մեր մեջ կբաժանեն, կապրենք:

Իմիջիայլոց, բոլորի փողերը խլեցին: Փող խլելու մեջ չի: Անօրինական վաստակած գումարը պետք է վերադառնա, նրանք, որոնք օրենք են խախտել, պետք է պատժվեն, բայց մինչև մենք չաշխատենք, մինչև յուրաքանչյուրս չցուցադրի իր ունակությունները և բացեիբաց չասի՝ այ, ես ուզում եմ այս բանն անել, բայց ինձ խանգարում են, այդ ժամանակ ես կհասկանամ:

Ես կարծում եմ, որ մեխանիկական փոփոխությունները, եթե մենք նույնիսկ Զապառոժեցի վրա փոխենք ու դնենք Մերսեդեսի նշանը, Մերսեդես չի դառնա:

 Բայց չէ՞ որ միշտ եղել են հին կադրեր, հիմա նորերն են, նորսպասումները ավելի արդարացվածչե՞ն։

– Այո՛, կա ցանկություն, բայց այդ ցանկությունը իր հետ պետք է բերի գիտելիք և ունակություն դա անելու, միայն ցանկությունը քիչ է: Մենք ուզում ենք լավ ճաշ պատրաստել, ճաշ, որ, օրինակ, կերել ենք Ֆրանսիայում, բա չիմանա՞նք բաղադրատոմսը:

– Պարոն Բաբայան, տեսակետ կա, որ սա արդեն փոխվածհասարակություն էորը չի հանդուրժելու անարդարությունը:

– Ախր հասարակությունը մեկ կամ երկու ամսում չի փոխվում, առավել ևս՝ հասարակությունը չի փոխվում, եթե հասարակությանը ասում ես՝ դու փոխված ես:

Հասարակությունը վերջիվերջո յուրաքանչյուր մարդ է: Եկեք մարդկանց հարցնենք, ասենք՝ եղբայր ջան, ո՞րն է քո փոփոխությունը վերջին յոթ ամսվա ընթացքում:

Картинки по запросу Ռուբեն Բաբայան

Շատ-շատերը կասեն՝ թող ուրիշները փոխվեն, ես փոխվելու բան չունեմ։ Երկիրը մենք ենք, յուրաքանչյուր անհատ:

Այն երկրները, որտեղ բոլոր խնդիրների կենտրոնում մարդն է, հենց որ մենք մարդու վրայից հանում ենք  փոխվելու, զարգանալու, ավելի քաղաքակիրթ դառնալու խնդիրը և փորձում ենք դա տեղափոխել ուրիշ տեղ, ամեն ինչը մնում է թղթի վրա, մնում է որպես կարգախոս:

Ես գիտեմ, որ իմ ասածը շատ մարդկանց նեղացնում է, հատկապես այն մարդկանց, ովքեր պաշտոնապես զբաղվում են մշակույթով. ես այստեղ մշակութային քաղաքականության պրոբլեմը չեմ տեսնում, մշակութային քաղաքականության պրոբլեմը մշակութային քաղաքականության բացակայության մեջ է:

1in.am

(Visited 283 times, 1 visits today)