Արդյո՞ք թավշյա հեղափոխությունը կարող է ունենալ նման հետևանք

Նիկոլ Փաշինյանն՝ իր ամանորյա ուղերձում, համոզմունք հայտնեց, որ 2018-ը մնալու է համաշխարհային պատմության մեջ։

Картинки по запросу փաշինյան 2019

Հայաստանի վարչապետն, անշուշտ, նկատի ունի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատմականությունը, դրա հետևանքերը։

Առաջին հայացքից՝ բավականին հավակնոտ նշաձող է, որովհետև որևէ իրադարձության պատմականություն, այն էլ՝ համաշխարահային մասշտաբով, պայմանավորված է այն հանգամանքով, թե այն ինչպիսի հետևանքներ է ունենում։

Ընդ որում, այս դեպքում՝ թավշյա հեղափոխությունը պետք է անդրադառնա ոչ միայն Հայաստանի քաղաքացու կյանքի որակի վրա, այլև՝ էապես մեծացնի Հայաստանի սուբեկտությունը, նրա կշիռը տարածաշրջանում և աշխարհում։

Արդյո՞ք թավշյա հեղափոխությունը կարող է ունենալ նման հետևանք։

Այսօր միանշանակ հնարավոր չէ հստակ պատասխան տալ այս հարցին, որովհետև հեղափոխության արժեքների, արդյունքների կապիտալիզացիան ենթադրում է ամենօրյա աշխատանք, նպատակասլացություն, կառավարության     կողմից պետական օրակարգի սահմանում, հասարակական նոր մտածողություն։

Օրինակ՝ 1988-ի համազգային շարժումը, որը դասական առումով հեղափոխություն էր, Հայաստանը դարձրեց տարածաշրջանի ժողովրդավարության կղզին, ինչի շնորհիվ մենք ունեցանք ավելի կրեատիվ, կենսունակ, մարդակենտրոն համակարգ։

Հենց դրանով էր պայմանավորված Հայաստանի հաղթանակն արցախյան առաջին պատերազմում, որովհետև ավելի ժողովրդավարական, համաշխարհային համատեքսին ներդաշնակ համակարգը չէր կարող չհաղթել դեպոտիզմի ու հետադիմության խորհրդանիշ համարվող Ադրբեջանին։

Картинки по запросу փաշինյան 2019

Մյուս կողմից՝ Երրորդ հանրապետության առաջին իշխանության քաղաքական կամքը ու մեր հասարակության հետևողականությունը չբավարարեցին, որպեսզի հեղափոխությունը հասցվի իր տրամաբանական ավարտին՝ Հայաստանում անշրջելի դառնա ժողովրդավարությունը, ինչի հետևանքով 1998-ի փետրվարին երկրում ֆորմալիզացվեց, ըստ էության, հայկական հակահեղափոխության ռևանշը, ինչի հետևանքով մեծապես մսխվեց այն հաղթանակը, որը հայկական կողմը ձեռք էր բերել պատերազմում։

2018-ի հեղափոխությունը պատմական հերթական շանսն է, որը թույլ է տալիս՝ ոչ միայն ավարտին հասցնել 88-ի կիսատ մնացած առաքելությունը, այլև՝ ստեղծել նոր որակի պետություն՝ հավակնոտ ազգային-պետական տեսլականով։

«2018-2019 թվականների այս սահմանագծին ուզում եմ ձևակերպել, ուրեմն, այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. 2019 թվականը դարձնել նույնքան սիրելի ու հարազատ, նույնքան հիշարժան և հաղթառատ, որքան եղավ 2018 թվականը:

Եվ հարկ եմ համարում արձանագրել, որ անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը:

Картинки по запросу հեղափոխություն

2019 թվականին մենք պետք է նվաճենք նոր բարձունքներ, արձանագրենք նոր հաջողություններ և առաջին հերթին մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում»,- Ամանորի գիշերը ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը միանգամայն համարժեք է ձևակերպել նոր տարվա խնդիրը, դրել է, այսպես կոչված՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու խնդիր։

Սա ուղղակիորեն բխում է թավշյա հեղափոխության օրակարգից, որովհետև եթե մենք չունենանք իր տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ արժանապատիվ կյանքով ապրող, ինքաբավ ու սոցիալական առումով ինքնաճանաչված քաղաքացի, ապա 2018-ի հեղափոխության առաքելությունը կմնա անկատար։

Մեծ հաշվով՝ ժողովրդավարությունը չի կարող անշրջելի դառնալ, եթե դրա հիմնական սուբյեկտը չի դառնում բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացին։

Երբ երկրում մեծ է աղքատների թիվը, թշվառությունը համատարած է, ապա հասարակությունը չի կարող կատարել գիտակցված ընտրություն, իսկ էլիտաների մոտ վաղ թե ուշ առաջանալու է էլեկտորալ տրմադրությունները փողի ու վարչական ռեսուրսի միջոցով «խմբագրելու» գաղթակղություն։

«2019 թվականի մեր հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, նրա արդյունքներն ավելի ու ավելի տեսանելի դարձնելը:

Картинки по запросу հեղափոխություն

Բայց եկող տարին նույնպես մեր հաղթանակների գագաթնակետը չի լինելու, ոչ թե այն պատճառով, որ մեր թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ մեր ազգային և պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր»,- իր ամանորյա ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ձևակերպելով  երկրի զարգացման երկարաժամկետ ծրագիր ունենալու անհրաժեշտություն:

Նման հավակնոտ նշաձող սահմանալու համատեսքստում նշանային է հենց 2019-ը՝ իր օրակարգով ու արդյունքներով։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը պետք է ապացուցեն, որ հին համակարգը կազմաքանդելուց բացի՝ կարող են ստեղծել իրապես նոր Հայաստան, որը ոչ թե կարգախոս կամ ցանկություն է, այլ՝ կոնկրետ ծրագիր, բովանդակություն՝ միտված երկրի ներսում քաղաքացու, իսկ աշխարհում՝ Հայաստանի սուբեկտության մեծացմանը։ Հենց դա կլինի հեղափոխության հաղթանակը։

1in.am

(Visited 35 times, 1 visits today)