30 տարվա մեջ մենք բավականին խնդիրներ ենք կուտակել՝ միաժամանակ փչացնելով այդ խնդիրների լուծման գործիքները

«Անցնող տարվա ամենակարևոր իրադարձությունը ավտորիտար բռնապետական իշխանության հեռացումն էր։

Բայց առավել կարևորն այն էր, որ դա տեղի ունեցավ խաղաղ ճանապարով, առանց մեկ կաթիլ արյան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ հաջորդ կարևոր իրադարձությունը իրապես արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն էր, ու բնավ կապ չունի, թե ով որտեղ որքան քվե է ստացել։

Ամենակարևորը ընտրությունների ամրագրումն է։ «Մենք ունենք բավական լուրջ մարտահրավերներ։

Բոլորը մտածում են, թե հեղափոխությունից հետո ամեն ինչ հեղափոխվել է, կախարդական փայտիկի միջոցով ամեն ինչ փոխվել է, բայց ոչ։

Դրանք թյուր կարծիքներ են։ Ներկայիս իշխանությունների առաջ լուրջ մարտահրավերներ կան, խնդիրների ծավալը բավականին մեծ է, քանի որ 30 տարվա մեջ մենք բավականին խնդիրներ ենք կուտակել՝ միաժամանակ փչացնելով այդ խնդիրների լուծման գործիքները, հնարավորությունները։

Այնպես որ, այս փուլում ներկսյիս իշխանությունները լուրջ անելիքներ ունեն։ Առավել կարևոր մի շրջափուլ է սկսվում հեղափոխությունից հետո»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ 2019-ին առավել կարևոր ու առաջնահերթ է դատական համակարգի առողջացումը, անկախության ապահովումը, որի համար անհրաժեշտ են Սահմանադրության և Դատական օրենսգրքի փոփոխություններ։


2019-ին պետք է էլ ավելի անողոք պայքար մղվի կոռուպցիայի դեմ։ Ի վերջո՝ ներդրվեն անցումային արդարադատության մեխանիզմները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 54 times, 1 visits today)