Թալանել են քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 13 : 00 — ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զալինյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոսստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23:00-ից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի թիվ 2-րդ շենքի բակում կայանված իրեն պատկանող Lexus GX-470 մակնիշի 20 OO 022 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու միջոցով ավտոսրահի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են մոտ 500 հազար դրամի ապրանք:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: 

Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ալեքսանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տեղում աշխատել է նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետ Սաքանյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Զալինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը նշված բակում թալանվել են ևս մի քանի ավտոմեքենաներ, որոնց մի մասն էլ քարով միտունավոր վնասել են։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

(Visited 26 times, 1 visits today)