Եթե դուք բամբասում եք կամ հորինվածքներ պատմում, դուք ուղղակիորեն ծառայում եք սատանային․ Լեզվի հիվանդությունները․ԲԱՄԲԱՍԱՆՔ

«Կարիք ունի՞ ձեր լեզուն բժշկության» գրքից

Երրորդ հիվանդություն` բամբասանք

Մովսեսի երրորդ գրքում (Ղևտ. 19:16) ասվում է.

Картинки по запросу բամբասանք

«Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելու ման չգաս (խոսք տանող չլինես)»։

Լինել խոսք տանող-բերող նշանակում է անօգտակար, սուտ լուր, չափազանցություն, չարախոսություն տարածող լինել։

Դա բամբասանքն է։ Նոր Կտակարանում սատանային տրված է «դև» անունը, որը հունարենում նշանակում է «բանսարկու»։ Դա նրա էությունն է։ Աստվածաշունչը սատանային բնորոշում է առաջին հերթին որպես բանսարկու։

Եթե դուք բամբասում եք կամ հորինվածքներ պատմում, դուք ուղղակիորեն ծառայում եք սատանային։ Դուք սատանայի ներկայացուցիչն եք դառնում։ Մենք պատասխանատվության ենք կանչվելու ոչ միայն բամբասելու, այլև բամբասանք լսելու համար։

Առակաց 18:8-ն ասում է.

«Քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների պես են, նրանք էլ են իջնում փորի ներսը»։

Դա հատուկ է մարդկային բնությանը։ Երբ մենք ինչ-որ մեկի մասին որևէ վատ բան ենք լսում, ապա մարդկային սրտում ինչ-որ բան ուրախանում է։ Զրպարտանքի խոսքերը քաղցր պատառների են նման։

Похожее изображение

Զգույշ եղեք, երբ ձեզ առաջարկենք զրպարտանքի այդ համեղ կտորները, կուլ չտաք։ Դրանք թունավոր են։ Թեև քաղցր են, բայց թունավորում են մեզ, և հենց դրանք ընկնեն մեր սրտի մեջ, մեր կյանքը կթունավորվի զրպարտության այդ կտորներից։

«Չլինես խոսք տանող քո ժողովրդի մեջ» (անգլ. KJV)։

Առակաց գրքի 20:19-ն ասում է.

«Գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի՛ հաղորդակցվիր»։

Տեսնո՞ւմ եք` ինչ սերտորեն են կապված իրար այս տարբեր թվացող հիվանդությունները։ Եթե դուք բամբասանք եք լսում, ապա մեղսակից եք դառնում դրան։ Եթե դուք ընդունում եք գողին և վերցնում եք գողոնը, ապա իրավաբանորեն դուք մեղսակից եք դառնում։

Սաղմոս 15:1-3-ում ասվում է.

«Տե՛ր, ո՞վ պիտի մնա Քո խորանում և ո՞վ պիտի բնակվի Քո սուրբ սարում։ Ուղիղ գնացողը և արդարություն գործողը և իր սրտում ճշմարտություն խոսողը։ Նա, որ իր լեզվով չի բամբասում և իր ընկերին չար չի անում և իր դրացու վրա նախատինք չի գցում»։

«Սուրբ սարում» բնակվելու համար մենք պետք է ունենանք Աստծո ներկայության մեջ գտնվելու թույլտվություն, որի համար կան զանազան պայմաններ։ Մենք պետք է անարատ լինենք, պետք է ճշմարտություն գործենք և մեր մեջ խոսենք ճշմարիտը։

Ահա երեք բան, որոնք մենք չպետք է անենք։ Մենք չպետք է մեր լեզվով բամբասենք։ Մերձավորին չպետք է վատություն անենք։ Չպետք է դատապարտենք մեզ և դատապարտություններ ընդունենք մեր ընկերների հասցեին։

Похожее изображение

Չդատապարտելը բավարար չէ, այն նաև չպետք է ընդունենք։ Մեր ծանոթների դեմ ոչինչ չպետք է ունենանք։ Չպետք է ուտենք բանսարկության քաղցր պտուղը, քանի որ այն թունավոր է, և շատ հարաբերություններ թունավորվում են այդ «սննդից»։

Մենք սովորեցինք, որ ցանկացած մարդու սրտի և շուրթերի մեջ կա ուղղակի կապ։ Իրականում շուրթերը ծորակ են, որոնցից հոսում է սրտի պարունակությունը, որն էլ սրտի ճիշտ ցուցիչն է։ Անառողջ լեզուն ցույց է տալիս սրտի անառողջ վիճակը։

Մենք դիտարկեցինք լեզվի երեք յուրահատուկ հիվանդություններ` չափազանց շատախոսություն, երկրորդ հիվանդություն` դատարկախոսություն և դատարկ բառեր, երրորդ հիվանդությունը` զրպարտություն ու բամբասանք։

derekprincearmenia.com

(Visited 29 times, 1 visits today)