Աշխատեք ձեզ համար. չարժե մտածել ուրիշների մասին

Երջանկության 3 հսկաները` ուզում եմ, կարող եմ և պարտավոր եմ: Յուրաքանչյուր մարդ ծնված է երջանիկ լինելու համար: Սակայն արդյո՞ք շատ են այն մարդիկ, ովքեր կարող են ասել, որ իսկապես երջանիկ են: Հավանաբար քչերը սրան դրական պատասխան կտան: Եվ ուրեմն, ի՞նչ է պետք դրա համար:

Երջանկությունը կայանում է նրանում, որ ընդհանուր բովանդակությունն ամփոփված լինի 3 հասկացությունների մեջ` ուզում եմ, կարող եմ և պարտավոր եմ: Բայց մեզ մոտ դրանք շատ հաճախ չեն համընկնում: Եթե ես ուզում եմ, ապա ինձ մոտ չի ստացվում: Եթե ես պարտավոր եմ, ապա դա ինձ դուր չի գալիս: Ինչպե՞ս կարգավորել գործերը: Եթե դուք ուզում եք, բայց չեք կարողանում, ապա փորձեք սովորել: Ցանկացած աշխատանք, ցանկացած գործունեություն լավ է: Անհրաժեշտ է պարզապես սկսել գործել:

Մեզ մոտ զանազան ցանկություններ են առաջանում, բայց դրանք նույնպես կարևոր է տեսակավորել: Օրինակ, խմելու ցանկությունը հակաբնական է. այն հանգեցնում է անձի զարգացման արգելակմանը: Նման հակասական ցանկություններից պետք է ազատվել: Գործողությունները պետք է տանեն անձի զարգացմանը: Սեփական անձի վրա աշխատելու ռազմավարությունը կայանում է հնարավորինս շատ կարողանալու մեջ: Մարդն առաջին հերթին՝ ձգտում է իր ցանկությունների բավարարմանը:

Երբ դու ընտրում ես նպատակը, ապա, նախ և առաջ, իմացիր` տանո՞ւմ է արդյոք դրան այն ճանապարհը, որով դու պետք է գնաս: Եթե դա քո ուղին չէ, անհրաժեշտ է հետ դառնալ: Դեպի ճիշտ ճանապարհ մեզ ուղղորդում են ներքին ուժերը:

Հայտնի է, որ ծառը ձգտում է դեպի վեր աճել: Եթե նրա մոտ դա չի ստացվում, ապա նա սկսում է ճյուղերը դեպի տարբեր կողմեր տարածել: Երբ նրա ճանապարհի առջև հայտնված խոչընդոտն անհետանա, ապա նա կրկին դեպի վեր կաճի:

Եթե սկսել ես մտածել՝ որոշի՛ր, եթե որոշել ես՝ գործի՛ր

Մեր ակումբում մշակվել է որոշումների ընդունման տեխնիկա: Այն կայանում է նրանում, որ պետք է հիշել գլխիդ եկած առաջին միտքը, որը և համարվում է ճիշտը: Եթե դա չի հաջողվում, ապա պետք է հույս դնել բախտի ու ճակատագրի գործոնի վրա:

Գլխավորը՝ պետք է գործել, պետք չէ տատանվել: Չարժե վախենալ սխալներից. անհաջողությունը 7 անգամ օգտակար է հաջողությունից: Դրանք օգնում են գիտակցել սեփական սխալներն ու հաջորդ անգամ ճիշտ գործել: Բայց ինչո՞ւ հենց 7 անգամ: Ուղեղի մեջ դրական էմոցիաները 35% են զբաղեցնում, իսկ բացասականները` 5%: Այդ պատճառով էլ, երբ մարդն իրեն վատ է զգում, սկսում է մտածել: Անհաջողությունները մեզ տոնուսի մեջ են պահում, դրանցից պետք չէ վախենալ, առանց դրանց զարգացում չկա:

Մի փորձիր փոխել հանգամանքները և ուրիշ մարդկանց, այլ փոխիր քեզ ու հարմարեցրու հանգամանքները

Հանգամանքները փոխել փորձում են հոգեպես ոչ հասուն անձնավորությունները: Կատարյալ տարբերակում անհրաժեշտ է փոխել քեզ ու իրավիճակի քո գնահատականը: Հոգեպես հասուն և ոչ հասուն մարդիկ կարող են գտնվել նույն տեղում, սակայն, միևնույն ժամանակ, ապրել տարբեր աշխարհներում:

Հոգեկան հասունության նշանները

Հոգեպես հասուն անձնավորությունը գործում է:

Ոչ հասուն մարդը ողջ ուժերն ուղղում է անձնական կյանքը դասավորելու կողմը: Հասուն մարդու համար կարևոր են գործերն ու անկախության ձեռքբերումը, իսկ անձնական կյանքն այդպիսի մարդկանց մոտ ինքնաբերաբար է դասավորվում: Իմ պրակտիկայում հանդիպել են անհաջողակներ, որոնք բողոքել են անհաջող անձնական կյանքից ու իրենց երկրորդ կեսին գտնելու անկարողությունից: Այդպիսի մարդկանց ես խորհուրդ եմ տվել սկսել ավելի շատ վաստակել: Եվ իսկապես, որոշ ժամանակ անց նրանց անձնական կյանքը կարգավորվել է: Այլ կերպ ասած` երկրորդ կեսին գտնելու տարբերակները շատանում են:

Հոգեբանական տեսանկյունից հասուն մարդու պահանջմունքները կախված են նրա հաջողություններից: Ոչ հասուն մարդը պատճենում է դրանք ու մեծացնում չափերը: Հասուն մարդն իր գործերն ինքնուրույն է կարգավորում, ոչ հասունն ուզում է, որ իր փոխարեն դա մեկ ուրիշ մարդ անի:

Հոգեպես ոչ հասուն մարդն անհանգստանում է այն մասին, թե ինչ տեսք ունի, հասունի համար դա խնդիր չի, բայց միևնույն ժամանակ՝ վերջինս միշտ լավ տեսք ունի:

Ոչ հասուն մարդը ձգտում է բարձր դիրք գրավել: Այդպիսի մարդն ուզում է ունենալ շատ, բայց միևնույն ժամանակ՝ չզբաղվել իր անձի աճով: Հասուն մարդու մոտ դիրքն ինքն իրեն է գալիս: Դա անձնական աճի արդյունքում է տեղի ունենում:

Իմ շատ այցելուներ դժվարություններ ունեն այն պատճառով, որ աշխատում են թվալ, այնինչ իրականում պետք է լինել: Հոգեկան աճն անսահման է, միշտ կարելի է աճել:

Պետք է դնել միայն բարձր նպատակներ, քանի որ փոքր նպատակին միայն մեկ ճանապարհ է տանում, իսկ բարձրին` շատերը

Իհարկե, չպետք է մոռանալ այն մասին, որ նպատակները պետք է իրատեսական լինեն:

Հիշեք, որ դուք ձեր կյանքը սկսել եք սպերմատոզոիդից, որը հետո պետք է առաջին տեղը գրավեր միլիոնավորների մեջ: Փոքր նպատակը ոչնչի չի հասցնի, իսկ մեծը թույլ կտա ինչ-որ բանի հասնել: Օրինակ, հնարավո՞ր է արդյոք հավերժական շարժիչ ստեղծել: Ոչ, և պետք չէ դրանով զբաղվել: Նույնպես և ձեզ մոտ հազիվ թե կստացվի վերադաստիարակել այլ մարդու, կարելի է անգամ չփորձել: Փոքր նպատակներ դնելը բնորոշ է նևրոտիկներին:

Մարդը պետք է դուր գա 3 մարդու` ինքն իրեն, իր ղեկավարին ու սեքսուալ զուգընկերոջը

Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ամուսնուց կամ կնոջից կարելի է բաժանվել, իսկ աշխատանքից՝ ազատվել: Եվ միայն ինքդ քեզնից ոչ մի տեղ չես փախչի: Այդ պատճառով էլ առաջին հերթին պետք է դուր գաս ինքդ քեզ: Շատերը վիճում են այս պնդման հետ` վկայակոչելով երեխաների գործոնը, իսկ իրենց միայն 4-րդ տեղում են տեսնում` ըստ կարևորության:

Երեխաները կգնան, ընդ որում, ավելի վաղ, քան դա տեղի կունենա ֆիզիկապես: 12-14 տարեկանում նրանք արդեն սկսում են ատել ծնողներին, չհասկանալ նրանց: 20 տարեկանում ճիշտ դաստիարակության դեպքում երեխան հեռանում է տնից ու ամբողջովին առանձնանում: Սակայն ընտանիքը, եթե ճիշտ է կառուցված, կարող է գոյություն ունենալ անհամեմատ երկար` 40, 50 տարի:

Չի կարելի ապրել միայն երեխայի համար: Նրան պետք է դաստիարակել այնպես, որ նա կարողանա արդեն 20 տարեկանում կերակրել ինքն իրեն: Ընդ որում, պետք է կապերը կտրել ոչ միայն երեխաների, այլև ծնողների հետ:

Զարգացումը կապված է մեր երեխաների` մեզ չլսելու փաստի հետ: Հակառակ դեպքում մենք կապրեինք քարանձավում: Ցանկացած նոր բան դժվարությամբ է ընդունվում:

Կարելի է առանձնացնել նորամուծությունների ներդրման 3 աստիճան`

  1. Դա չի կարող լինել
  2. Դրանում ինչ-որ բան կա
  3. Հենց այդպես էլ պետք է լինի:

Կառավարում են միայն շարժվող ավտոմոբիլը

Ուզում եմ փոքր-ինչ խոսել ճակատագիր կոչվածի մասին: Ինչպե՞ս կարելի է դուրս գալ կյանքի սցենարից: Ի սկզբանե մարդը ծրագրավորված է աճ ապրելուն, սակայն սկսում են գործել վիրուսները, և նա սկսում է պտույտներ գործել:

Ճակատագրով մարդը պետք է ավելի ու ավելի բարձրանա: Դեռևս Մասլոուն էր ասում, որ բողոքները վերջ չեն ունենալու, սակայն դրանց մակարդակով կարելի է դատել պահանջմունքների մակարդակի մասին:

Օրինակ, մարդը բողոքում է ավտոմեքենա չունենալուց, իսկ եթե նա ավտոտնակ է ուզում, ապա դա լրիվ այլ մակարդակ է: Ճակատագիրը փոխելու համար պետք է սցենարից դուրս գալ: Փոխեք ձեզ, այդ ժամանակ կփոխվի նաև սցենարը: Եվ գլխավորը, ինչ անհրաժեշտ է, պետք է ինքդ քո մասին լավ կարծիք ունենաս:

Մենք բոլորս բացառություններ ենք` մեկ օրինակով ստեղծված, դրա համար էլ միշտ առաջինն ենք: Չարժե պատճենել ուրիշին, պետք է կերտես ինքդ քեզ: Բոլորին հայտնի է ասացվածքն այն մասին, որ զինվորը երազում է գեներալ դառնալ: Տարիների հետ ես այն վերարժևորել եմ:

Ես եկա այն եզրակացության, որ լավ զինվոր լինելու համար պետք է երազել գեներալ դառնալ: Եթե դու ոչինչ չես անում, ապա ինչպե՞ս կարելի է քեզ օգնել: Սեփական ճակատագրի ճահճից դուրս գալ է պետք: Գլխավորը, որպեսզի դրանից հետո ձեզ վրա մնացած կեղտը ձեզ կրկին ներքև չքաշի:

Մի վախեցեք հիմար երևալուց, վախեցեք հիմար լինելուց: Սա հայտնի ճշմարտություն է: Չարժե վախենալ քննադատվելուց ու մեղադրվելուց: Պետք է օգտագործել սեփական հնարավորությունները, բայց չարժե դուրս գալ դրանց սահմաններից:

Աշխատեք ձեզ համար.  չարժե մտածել ուրիշների մասին

Եթե նման կերպ վարվես, կնկատես, թե որքան արագ է մեծանում գործունեության որակը: Չէ՞ որ, ըստ էության, արդյունք է համարվում ճիշտ կազմակերպված գործունեության արտադրանքը: Օրինակ, բժշկի համար գլխավորն այն է, որ ճիշտ բուժում նշանակի: Չարժե անհանգստանալ, որ իր տված խորհուրդները չեն կատարի, քանզի դա մասնագետի գործը չէ: Պետք է դադարել կողմնորոշվել դեպի ուրիշները, այլ պետք է կենտրոնանալ սեփական աշխատանքի վրա:

Եթե ուզում ես պահպանել ինքդ քեզ, քեզ մի գնահատիր այնպես, ինչպես գնահատում է հարևանդ

Դեռևս միջին դարերում հանրահայտ գրողն ասում էր, որ ինքը կարող է ստիպել իր մասին լավը խոսել, բայց լավը մտածել ստիպել չի հաջողվի: Այդ պատճառով էլ պետք չէ նայել, թե ինչ են ասում ուրիշները: Կարևոր է հետևել սեփական ճանապարհին: Երջանկության հետևից գնալ չի պահանջվում: Երջանկության փնտրտուքների մեջ գտնվող մարդը հիշեցնում է ծեր կնոջ, ով փնտրում է ակնոցը, որը, ի դեպ, իր գլխին է դրված:

Ամենատարածված աֆորիզմներից մեկն այն է, որ, եթե ուզում ես տեսնել, թե ով է քո գլխավոր թշնամին, նայիր հայելու մեջ: Միայն մենք ինքներս կարող ենք մեզ վնասել: Եվ միայն մենք կարող ենք ամեն բան ուղղել: Ինքնազարգացումն ու ինքնաճանաչումը դեպի հաջողություն տանող միակ բանալին են:

168.am

(Visited 75 times, 1 visits today)