ՀՐԱՏԱՊ։Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել

«Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարություն ! ! !

Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:

Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է «ՄԵՆՔ» դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…

     Այս առիթով «ՄԵՆՔ» դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»:

mamul.am

(Visited 1 332 times, 3 visits today)