Դուք սա եք` գող, խաբող,հույսեր չարթնացնող․․․NEWSPRESS.am

Միջազգային երկու խոշորագույն լրատվական կառույցների՝ SEEMO-ի և IPI-ի խորհուրդների անդամ, NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եք, չէ՞, Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի «գողության դեպքը»: «Ելք» խմբակցության ղեկավարը հրավիրված արտահերթ նիստից առաջ հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը։

Խոսքն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նախագծի մասին էր, որով եթե որևէ նիստ արհեստական կերպով խոչընդոտվում է, նիստը համարվում է չկայացած, մինչև որ վերանա խոչընդոտը։

Փաստորեն, դեպքը մինչև հիմա դուրս չի գալիս մարդկանց հիշողությունից և նրանք պատրաստ են Լենային հիշեցնել, թե ով է եղել նա:

Քարոզարշավի շրջանակներում ամեն տեղ ողողված է Լենայի պաստառները, բայց դրանցից մեկը ուշադրության արժանի է: Շենքերից մեկի բնակիչները չեն մոռացել գող պատգամավորին, նրանք պաստառի վրա նման նշումներ են կատարել:

Այսպես է ժողովուրդն արձագանքում Ձեզ, դուք սա եք` գող, խաբող, հույսեր չարթնացնող, ոչինչ ավելին:

Երբեք չի մոռանա ժողովուրդն այն խոստումները, որոնք տվեցիք հեղափոխության ժամանակ, բայց այդպես էլ չե՛ք կատարում:

Դուք արժանի եք մարդկանց նման վերաբերմունքին, որովհետև ստորաբար խաբել եք նրանց, դուք գողերի, ԼԳԲՏ-ների և աղանդավորների իշխանություն եք, երբեք չեք կարող դառնալ իրավագիտակից հասարակության, ինտելեկտուալ անհատների իշխանություն, որովհետև Ձեր քաղաքական լիդերը այդպիսին չէ՝ լաչառ, անբռնազբոս, անհեռատես և անպատասխանատու գործիչ է:

Սա՞ ձեր սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, որտեղ ձեզ մարդիկ գող են անվանում:

Նման մթնոլորտում այս իշխանությունը երկար կյանք չունի, ժողովուրդն ինչպես ձեզ բերեց, այնպես էլ սրբելու, տանելու է»:

http://newspress.am

(Visited 1 035 times, 1 visits today)