Բավական անկեղծ էր Նիկոլ Փաշինյանը…

Բնական է, որ փոքր կուսակցությունները պետք է մտահոգվեն ընտրություններին գործող Ընտրական օրենսգրքով գնալու համար, բայց թե ինչով է արտահայտվում այդ մտահոգությունը՝ այնքան էլ հասկանալի չէ: ÐŸÐ¾Ñ…ожее изображение

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյան և հավելեց.

«Եթե այդ մտահոգությունն արտահայտվում է քվեարկությունից հետո զուտ հայտարարությունների տեսքով, ես կարծում եմ՝ դա որևէ արդյունք չի բերի: Այդ քաղաքական ուժերը շատ պասիվ էին, և նրանց ձայնը չէր լսվում»:

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ բավական անկեղծ էր Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր՝ այս ամեն ինչում ամենագլխավոր շահառուն պրագմատիկ առումով «Քաղաքացիական պայմանագիրը» չէ, այլ մյուս կուսակցությունները:

Իսկ թե ինչու կուսակցությունները շահագրգռված չէին նոր ԸՕ-ի անցկացմամբ, քաղաքական մեկնաբանը պայմանավորում է այն հանգամանքով, որ շատ շատերին հին Ընտրական օրենսգիրքը չէր մտահոգում:

«Թաղային հեղինակությունները հերթ են կանգնելու այսօրվա իշխանությունների կողքը և փորձելու են իրենց ծառայությունները մատուցել, սակայն որակի առումով իշխանությունը լուրջ մտահոգվելու տեղիք ունի.

նույն ՔՊ-ն լուրջ վտանգի առջև է կանգնած, քանի որ կարող է վերածվել սովորական իշխանության կուսակցության, որը դառնում է ընդամենը խողովակ՝ այս կամ այն պաշտոնը գրավելու»,- ասաց է Վիգեն Հակոբյանը և հավելեց՝ այս ընտրությունները լուրջ փորձաքար են իշխանությունների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ 1in.am

 

(Visited 162 times, 4 visits today)