Ապտակ ՀՀԿ-ին. Բուքիքիոն չհապաղեց

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի երեւանյան այցի նախօրեին կանխատեսել էինք, որ նա վերջ է դնելու ՀՀԿ-ականների «հետիշխանական ջղաձգումներին»:Картинки по запросу Ջաննի Բուքիքիո

Բանն այն է, որ ժողովրդավարության հարցերում կառավարությանը քննադատող եւ եվրոպական տարբեր կառույցներով սպառնացող ՀՀԿ-ականները վերջին շրջանում հաճախակի հղում էին անում Վենետիկի հանձնաժողովին, մասնավորապես արտահերթ ընտրության ու նոր Ընտրական օրենսգրքի մասով:

Երեւանում Բուքիքիոն մասնակցել է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորագրով միջազգային աշխատաժողովին եւ իր ելույթում հայտարարել, որ Հայաստանի նախկին իշխանությունները 2015 թվականին ընդունված սահմանադրությունը դիտարկել են որպես իշխանության պահպանման միջոց:

«…Սա նշանակում է, որ մեր դրական գնահատականը սխա՞լ էր: Չեմ կարծում: Պարզապես իշխանությունները չիրագործեցին նոր Սահմանադրության արժեքը եւ դիտարկեցին այն որպես իշխանության պահպանման միջոց: Ժողովուրդն էլ պնդեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը կարող է փոփոխություններ իրականացնել՝ առանց բռնությունների», ասել է նա:

Բուքիքիոն փաստորեն լուրջ մեղադրանք է ներկայացնում նախկին իշխանությանը՝ սահմանադրությունը սեփական խմբային շահերին ծառայեցնելու, գրեթե իշխանության ուզուրպացիայի մեջ:

Ըստ ամենայնի, նույնն է սպասվում նաեւ ԵԽԽՎ-ի պարագայում, որտեղ ՀՀԿ-ն աշխատանք է տանում Հայաստանը ոչ ժողովրդավարական ներկայացնելու համար:Картинки по запросу Ջաննի Բուքիքիո

Այս կառույցները տարիներ շարունակ «լեգիտիմացրել» են ՀՀԿ-ի անցկացրած ընտրությունները եւ հիմա կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ շարունակե՞լ այդ ընթացքը, թե դուրս գալ նախկին «պարտավորությունից»:

lragir.am

(Visited 328 times, 2 visits today)